Դեղաբույսեր
Փշոտ հաղարջենի (կրիժովնիկ)
Փշոտ հաղարջենին հատապտուղների թագավորության ամենաօգտակար ներկայացուցիչներից է։ Այս փշոտ թուփը դեռեւս XI դարում աճեցրել են վանքերի այգիների մեջ։ Իսկ XV դարում Իվան 3-րդ ցարի ժամանակ այն ներխուժեց Ռուսաստան։ Լայն տարածում գտավ XIX դարում, երբ դուրս բերվեց եւ որպես մշակաբույս աճեցվեց Անգլիայում։
Փշոտ հաղարջենու պտուղները լինում են սպիտակ, կանաչ, մուգ կարմիր եւ նույնիսկ սեւ գույնի։
Այս հատապտուղը ոչ միայն համեղ է, այլեւ շատ օգտակար, արժեքավոր հատկություններ ունի, հատկապես վառ կանաչ, զմրուխտագույն պտուղը։ Սննդի մեջ օգտագործվում է թարմ վիճակում, իսկ մթերման դեպքում օգտագործվում է հասունացման տարբեր փուլերում։ Փշոտ հաղարջենու պտուղները հարուստ են դյուրամարս միկրո եւ մակրոէլեմենտներով։ Վիտամին C-ի պարունակությունը պտուղների հասունացման շրջանում նվազում է։ Պտուղներն օգտագործվում են ավիտամինոզի դեպքում, ինչպես նաեւ` արյունատար անոթների ամրապնդման նպատակով: Այս հատապտուղը նորմալացնում է զարկերակային ճնշումը. հիպերտոնիկների մոտ թեթեւակի իջեցնում է զարկերակային ճնշումը, իսկ հիպոտոնիկների մոտ, ընդհակառակը, բարձրացնում է այն։
Փշոտ հաղարջենու պտուղներն ունեն ցավազրկող, միզամուղ հատկություններ։ Այն հայտնի է նաեւ հակաուռուցքային ազդեցությամբ։
Ավելորդ քաշի դեպքում (որպես հիմնական մթերք՝ բեռնաթափման) անհրաժեշտ է օրվա ընթացքում (1-2 շաբաթ ժամկետով) օգտագործել 100-300 գրամ պտուղներ։
Փշոտ հաղարջը վիտամինների եւ հանքային նյութերի հարուստ աղբյուր է։
Օրգանիզմի մեջ պղնձի եւ ֆոսֆորի պակասը կարելի է լրացնել սննդի մեջ փշոտ հաղարջենու հատապտուղներն ընդգրկելով: Հատկապես խորհուրդ է տրվում երեխաներին եւ տարեցներին, որոնք սակավարյունությամբ են տառապում, եւ ովքեր օրգանիզմում ֆոսֆորի եւ պղնձի պակաս ունեն։ Որպես միզամուղ եւ լուծողական միջոց՝ կարելի է օգտագործել փշոտ հաղարջենու եփուկը։ Պատրաստման համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ պտուղների վրա լցնել 200 մլ եռջուր եւ 10 րոպե եռացնել գոլորշու վրա (ջրային բաղնիք)։ Թրմել 15 րոպե։ Քամել 4 տակ ծալված թանզիֆով եւ խմել օրը 4 անգամ` 1/4-ական բաժակ։ (Ըմպելիքը կարելի է քաղցրացնել մեղրով կամ մուրաբայի հյութով)։ Հակացուցված է ստամոքսի խոց, դիարեա հիվանդությունների դեպքում։ Այս եփուկը կարելի է օգտագործել քրոնիկ փորկապության ժամանակ՝ որպես թույլ լուծողական եւ ցավազրկող միջոց։ Բուժման ժամկետը՝ 2 շաբաթ։ Ժողովրդական բժշկության մեջ փշոտ հաղարջենին օգտագործվել է մրսածության հետեւանքով առաջացած հիվանդությունների, ինչպես նաեւ մաշկային խնդիրների դեպքում։ Հին ժամանակներում կոկորդի բորբոքումների դեպքում փշոտ հաղարջենու թարմ հյութը խառնել են փոքր քանակությամբ մեղրի հետ եւ օգտագործել որպես հակաբորբոքային միջոց։ Իսկ սուր բնույթի մաշկային բորբոքումները (ցան, այրվածքներ, որոնք առաջացել են թունավոր ծաղիկներից) հնում բուժում էին հասուն հատապտուղների թարմ հյութը քամելով եւ դա թեթեւ հպելով վնասված մաշկին, որն անմիջապես թեթեւություն է բերում։ Ի դեպ, այս բույսի թարմ պտուղները կանոնավորում են նաեւ դաշտանային ցիկլը, բացի այդ, դաշտանադադարի (կլիմաքս) ժամանակ՝ թեթեւացնում վիճակը։ Հատապտղի թարմ հյութը նպաստում է օրգանիզմից ծանր մետաղների աղերի հեռացմանն ու ճառագայթման ենթարկված հիվանդներին ազատում է դրա ազդեցությունից։ Հյութը ստանում են 1։2 հարաբերությամբ հատապտղի հյութը ջրի հետ խառնելով։
Ռուս հայտնի բիոլոգ, գիտնական Ի. Վ. Միչուրինը փշոտ հաղարջենին անվանել է «հյուսիսային խաղող»: Պտուղների մեջ պարունակվում են մինչեւ 60 մգ% C, B խմբի վիտամիններ, A նախավիտամին, մինչեւ 15% շաքար, կալիում, յոդ, նատրիում, ցինկ, կոբալտ, մարգանեց, երկաթ, կալցիում, պղինձ եւ շատ քանակությամբ ֆոսֆոր եւ ֆոլաթթու, օրգանական թթուներ` խնձորային եւ կիտրոնային, P վիտամին, եւ այլն:
Սակավարյունությամբ տառապողներին խորհուրդ է տրվում ավելի հաճախ այս պտուղն օգտագործել. ֆոլաթթուն արյունաստեղծ հատկությամբ է օժտված:
Փշոտ հաղարջը լեղազատիչ եւ խոլեստերինի քանակը նվազեցնող հատկություն ունի, ամրացնում է արյան մազանոթները, P-ակտիվ միացությունների շնորհիվ օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի եւ այլ սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար: Պտուղը եւ տերեւներն օգտագործվել են որպես հակատուբերկուլյոզային միջոց: Էկզեմայի եւ մաշկային այլ հիվանդությունների դեպքում փշոտ հաղարջ պետք է մշտապես օգտագործել:
Հաղարջի թարմ պտղի մեծ քանակությամբ օգտագործումն օգնում է ազատվել միզապարկի եւ երիկամների բորբոքումներից եւ քարերից: Ճարպակալման եւ նյութափոխանակության խանգարումների ժամանակ 3-4 շաբաթվա ընթացքում մեծ քանակությամբ փշոտ հաղարջի թարմ պտուղներ օգտագործեք:
Սակավարյունության եւ նյարդային գրգռվածության դեպքում անհրաժեշտ է 2 ճաշի գդալ պտուղները 25 մլ եռջրով եփել 10 րոպե, թրմել 2-3 ժամ։ Բուժիչ եփուկին կարելի է մաքուր մեղր ավելացնել եւ օրվա ընթացքում օգտագործել որպես սովորական ըմպելիք։
Չոր մուրաբա
Լուծել 2 թեյի բաժակ շաքարավազը 1լ ջրի մեջ եւ հասցնել եռման աստիճանի։
Հաղարջենու 4 թեյի բաժակ պտուղները մաքրել պոչերից, լավ լվանալ, լցնել օշարակի մեջ եւ եփել 10 րոպե։ Այնուհետեւ քամիչի վրա լցնել, թողնել, որպեսզի օշարակը լրիվ քամվի։ Պտուղները լցնել թավայի մեջ եւ չորացնել տաք ջեռոցում (35-45 աստիճան)։ Երբ դրանց արտաքին հատվածը սկսի լավ չորանալ, հատապտղի պտուղները կմնան առաձգական: Ստացվածը տեղադրել (նախապես մանրէազերծման ենթարկված) տարաների մեջ, ամուր կափարիչով փակել եւ դնել հով տեղ։
Մեդ-Պրակտիկ
08.10.2013
Հարգելի Հռիփսիմե, բարև Ձեզ, Դուք միանգամայն ճիշտ եք, կոչվում է նաև կոկռոշենի, և կարճ տարբերակով‘ փշահաղարճ:
Hripsime
06.10.2013
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն